Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն


Լազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմության վառ էջերից է. ՀՀ ԱԳ նախարար

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում դեկտեմբերի 22-ինՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանըներկա է գտնվել Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Միջոցառմանը ներկա էին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, բուհի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ։

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է.«Խորհրդանշական է, որ երկու ամիս առաջ Երևանում կայացած ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումն անցավ հենց Լազարյան ճեմարանի 200-ամյակի խորագրի ներքո ու դրան նվիրված մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել, որոնցից էին՝ միջազգային ֆորումի թեմատիկ նիստերից մեկը, հոբելյանին նվիրված գրքերի շնորհանդեսը, հատու կ այդ կապակցությամբ թողարկած նամականիշի մարումը, լուսանկարչական ցուցահանդեսը։ Հենց այդ ժամանակ էլ միտք ծագեց այդ ցուցահանդեսը ներկայացնել նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, և ուրախ եմ, որ այսօր այն կյանքի է կոչվում։

Ինձ համար՝ որպես արաբագետի, արևելագետի, ՄԳԻՄՕ-ի շրջանավարտի, Հայաստանի արտգործնախարարի, մեծ պատիվ է ձեզ հետ միասին ներկա գտնվելու այս ցուցահանդեսի բացմանը։ Լազարյան ճեմարանի պատմությունը Հայաստանի և Ռուսաստանի պատմության վառ էջերից է։ Այն Մոսկվայի արևելագիտական դպրոցի և ՄԳԻՄՕ-ի պատմության կարևորագույն էջերից է։

Ըստ էության, Ռուսաստանում Լազարյան ճեմարանը հանդիսացել է դիվանագետների պատրաստման առաջին մասնագիտացված կրթօջախը և միաժամանակ դարձել է հայկական մշակույթի կարևոր կենտրոն։ Այստեղ են ուսանել բազմաթիվ ականավոր գործիչներ, հայ, ռուս, այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ Լազարյան ճեմարանի հետ առնչվել են այնպիսի մեծեր, ինչպիսիք են՝ Պուշկինը, Լերմոնտովը, Գրիբոևդովը, Այվազովսկին, Տուրգենևը և շատ այլոք։ Լազարյան ճեմարանի առաքելությունը միգուցե լավագույն ձևով ներկայացրել է հայտնի ռուս պատմաբան Սերգեյ Գլինկան` բնութագրելով այն որպես հոգիների և մտքի մերձեցման օջախ»։

ՄԳԻՄՕ-ի ռեկտոր, ակադեմիկոս Անատոլի Տորկունովն իր խոսքում անդրադարձել է Լազարայանի հարուստ գիտական և գրական ժառանգությանը՝ նշելով. «Ճեմարանում ստեղծվել էր մի յուրահատուկ գրադարան, որտեղ հավաքված էին հազվագյուտ հրատարակության հազարավոր հատորներ, եզակի ձեռագրեր, որոնց մի փոքր մասն է միայն պահպանվել ՄԳԻՄՕ-ի գրադարանում։ Այդուհանդերձ, Լազարյան ճեմարանի գրական ժառանգությունը համարվում է մեր համալսարանի գրադարանի զարդը։ Լազարյան ճեմարանի շնորհիվ մեզ են հասել անգամ XIII դարի ձեռագրեր»։

Այնուհետև Էդվարդ Նալբանդյանը շրջայց է կատարել ցուցահանդեսում, ծանոթացել ՄԳԻՄՕ-ի գրադարանի հազվագյուտ գրքի մասնաբաժնում պահպանվող Լազարյանների գրադարանի ցուցադրությանը։

Ցուցադրվող նմուշների մեջ ներկայացված են լուսանկարներ Լազարյանների ընտանիքի, նրանց ծավալած գործունեության վերաբերյալ, ինչպես նաև` Լազարյան ճեմարանի հիմնադրմանը, կառավարմանն առնչվող փաստաթղթեր։

Ցուցանմուշներում առանձնահատուկ տեղ են գրավում Լազարյան ճեմարանի շինության մասին տեղեկությունները, առկա են Ճեմարանի կողմից հրատարակված աշխատությունների եզակի նմուշներ, ուսանողների, շրջանավարտների և դասախոսների լուսանկարները, նրանց շնորհած պատվոգրերը և մեդալները։

 

Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան