Ռիհաննան դավաճանում է իր սկզբունքներին
LifestyleՌիհաննային հանրությունը սովոր է տեսնել թափանցիկ սեքսուալ զգեստներով, կամ էլ կիսամերկ ու մերկ, բայց էպատաժային երգչուհին, որին համարում են նաեւ ոճի խորհրդանիշ, վերջին շրջանում զարմացնում է համեմատաբար համեստ եւ զուսպ տեսքով:
Արաբական աշխարհին ներկայանալու համար նա ամռանը ստիպված եղավ հրաժարվել ֆոտոխցիկի առջեւ մերկանալու սովորությունից: Հիշեցնենք, Ռիռին “Harper’s Bazaar Arabia” ամսագրի հուլիս-օգոստոսյան համարի դեմքն էր, իսկ այսօր խորհրդավոր կերպար է կերտել “Tush”-ի համար` զարդարելով ամսագրի էջերն ու շապիկը:
26-ամյա բարբադոսուհու նոր ֆոտոշարքը հեղինակել են Սթիվեն Գոմիլիոնը եւ Դենիս Լեոպոլդը, ոճաբանը Սիարա Պարդոն է: Ֆենթզի ոճի լուսանկարներում երգչուհին “Roberto Cavalli”, “Maison Martin Margiella”, “Jimmy Choo”, “Balmain” եւ հայտնի այլ ապրանքանիշերի զգեստներով, կոշիկներով եւ աքսեսուարներով է:

