Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ» Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ» «Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»


Աշխարհում ամենից շատ սիրում եմ հայ մայրերի ուրախ աչքերը, իսկ թախծոտ աչքերը դաջված են ուղեղումս. Անկա

«Ռադիո Ջան» ռադիոկայանի «Անկա շոու» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավարուհի Անկան՝  Անի Սարիբեկյանը, արդեն երկար տարիներ է՝ իր առավոտը միախառնել է ռադիոունկնդիրների բարի լույսին ու ջանք չի խնայում բարձր տրամադրություն և ուրախ օր պարգևել ռադիոկայանի բոլոր ունկնդիրներին: Առաջին հայացքից ուրախ ու անհոգ թվացող Անկան, պարզվում է, բավականին զգայուն և խորը ներաշխարհ ունի: Ու չնայած, որ նա առանձնապես չի սիրում իր կատարած բարի գործերի մասին խոսել, բայց, ինչպես ասում են, մարդու տեսակի մասին «խոսում են» իր կատարած գործերը, իսկ երախտիքի ու շնորհակալության պատասխանը նա ոչ թե խոսքերով է ուզում լսել մարդկանցից, այլ իր զգացողությամբ տեսնել դիմացինի հոգու ժպիտը: Անկեղծ ասած, Անկան, հաջողակ հաղորդավար լինելուց բացի, բավականին հետաքրքիր ու հաճելի զրուցակից է ում հետ կարող ես ժամերով «շրջել» կյանքի տարբեր դրվագների միջով ու չզգալ, թե ինչպես օրն աննկատ կիսվեց: Ի դեպ, այս տարի լրացավ նաև «Անկա շոու»-ի 8-ամյակը: Օգտվելով առիթից՝ Orer.am-ը Անկայից փորձեց պարզել, թե իր գնահատմամբ ինչպիսին էին այդ անցած տարիները և որն է արդյոք գալիք տարվա նրա երազանքը:

- Անկա, դեկտեմբերի 5-ին լրացավ ձեր հեղինակային ռադիոհաղորդաշարի 8 տարին: Համաձայնեք, որ այն ավականին պատկառելի «տարիք» է եթերի համար, սակայն տպավորությունն այնպիսին է, որ կարծես երեկ էր առաջին հաղորդումը: Կբացե՞ ք փակագծերը, թե որն է հաղորդաշարի երկարակեցության գաղտնիքը:

- Այո´, «Անկա շոուն» 8 տարեկան է: Չէի պատկերացնի, որ մի նախագիծ, որն անգամ անուն չուներ, այնպիսի հաջողություն կունենար, որ կդառնար ոչ միայն հաղորդման, այլև իմ երկրորդ անունը, ճանաչում ձեռք կբերեր, քննարկումների, վերելքներ ու երբեմն վայրէջքների կարժանանար: Այո´, սա պատմություն է իմ և մասնավորապես մեր թիմի և ունկնդիրների համար: Երբ հետաքրքրվում էի միջազգային ասպարեզում հայտնի հաղորդավարների գործունեությամբ, ինձ համար միշտ ֆենոմենալ էր Լարրի Քինգի հաղորդումը: Ու միշտ ասում էի՝ գրողը տանի, այս մարդը հրաշք է, մի՞թե հնարավոր է այդքան ասելիք ունենալ: Իհարկե, չեմ համեմատվում նրա հետ, սակայն նրա տեսակը դարձավ եթերային ստիմուլ մարտնչելու իրական եթերային խնդիրների դեմ արդեն 8 տարի: Այս տարիներն ինձ կրթեցին, վերափոխեցին: Սկզբում այլ էի ես, ուղղակի սովորական լրագրության ֆակուլտետի ուսանողուհի էի, իսկ երբ կյանքի կոչվեց «Անկա շոուն», ես՝ որպես հեղինակ-հաղորդավար, հասկացա գործի լրջությունը: Չգիտեմ: Ուրախ եմ, որ այս հաղորդումը փոխեց ինձ և ամեն ինչ ու այն, ինչ մտքումս էր, դարձավ իրական: Իսկ դրա գաղտնիքը պարզ է՝ վազի´ր երազանքիդ ֆենոմենի ետևից և այն իրականություն կդառնա:

- Մասնագիտությամբ լրագրող եք: Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք հայկական լրատվական դաշտում:

- Յուրաքանչյուր ոլորտ ունի իր առջև ծառացած խնդիրներ: Ուղղակի նստել և ամպագոռգոռ հայտարարություններ անել չեմ սիրում: Պարզապես, որևէ բան փոխելուց առաջ նախ՝ պետք է մենք ինքներս փոխվենք, ու եթե մարդ ինքն իր հետ խաղաղ եղավ, ապա ամեն հարց իր լուծումը կունենա:

- Դուք մասնակցում եք բարեգործական համերգների, նաև այցելություններ եք կազմակերպում դեպի Հայաստանի հեռավոր մարզեր: Այլ կերպ ասած՝ ամեն օր ռադիոեթերով բարին ավետելուց բացի նաև ձեր ներկայությամբ եք փորձում ուրախացնել մարզերի բնակիչներին: Իրականում դա հոգու կա՞նչ է, թե՞ պարտավորություն:

- Պարտավորությունների ու նմանատիպ բառերի շարան չեմ սիրում օգտագործել բարեգործությունների մասին խոսելիս: Բարեգործությունը մշակույթ է, որը եկել է դեռ մանթաշովյան ժամանակներից, և ես այս մասին ուզում եմ լռել: Ինչ վերաբերում է համերգներին, ապա, այո´, համերգներով շատ եմ հանդես գալիս, իսկ ավելին, պարզապես չեմ մանրամասնի: Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ հայ մայրերի ուրախ աչքերը, իսկ թախծոտ աչքերը դաջված են ուղեղումս: Ի՞նչ ասեմ…. Ասեմ, որ յուղ ու բրինձ եմ տարե՞լ …. Չէ՛, դա իմ ոճը չէ…. Տա´ Աստված, որ գա մի օր ու այդ ամենի կարիքը չլինի: Իսկ ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, բայց պարտավորված ոչինչ էլ չեմ անում:

- Առջևում Ամանորն է, արդեն հասցրե՞լ եք նամակ գրել Ձմեռ պապիկին և ո՞րն է եղել առաջին խնդրանքը:

- Ամեն առավոտ իմ առաջին բարևն ուղղված է իմ Հայ զինվորին: Սրանք ուղղակի բառեր չեն: Զինվորն ու հայրենիքը ինձ համար սուրբ են: Ես խաղաղություն եմ սիրում ու սարսափում եմ ամեն անգամ, երբ սահմանում լարվածություն է լինում: Ես մեր տղերքին բարի վերադարձ եմ մաղթում: Ես երազում եմ, որ ամեն զինվոր ողջ ու առողջ վերադառնա իր ընտանիք: Իմ առաջին խնդրանքը խաղաղությունն է: Գիտե՞ք ամեն վայրկյան խաղաղության գինը սկսել է բարձրանալ… Երկրորդ ցանկությունս բարությունն է: Սկսել եմ նեգատիվ բաներ շատ տեսնել: Երրորդ ցանկությունս՝ հանդուրժողականություն և ինձ հարազատ մարդկանց առողջություն եմ խնդրել, քանի որ ես մենակությունից վախենում եմ….. Իսկ որպես դրական նոտա, ասում եմ՝ լինենք երջանիկ և հավատանք մեր երազանքի հրաշքին և իրական կլինի ամեն ինչ ….


Արմինե Գրիգորյան

Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք ՉալաբյանՈ՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինԽմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՄեզ ոչ ոք չի կանգնեցնի. Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. տեսանյութՎարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԻնքնիշխան, անկախ պետության ամենակարևոր գործառույթներից մեկն այն է, որպեսզի թույլ չտա, որ իր պետության և ժողովրդի պատմությունը խեղաթյուրեն. Մ. ԱվետիսյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Աշխարհի տարբեր երկրներում պետական ծառայողների համար գործում են Հայաստանի «սոցփաթեթին» նմանվող կամ դրան փոխարինող սոցիալական երաշխիքների տարբեր մոդելներ. Հ. Կամենդատյան Նոր մեկնարկ՝ հզոր Գավառի համար. Աննա Կոստանյան Կոչ եմ անում բոլոր Գավառցիներին ակտիվ կերպով մասնակցել ապագա ընտրություններին և աջակցել Հրայրին և նրա ընկերներին. Արմեն ՄանվելյանՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Երեկ Գորիսում՝ դռնեդուռ քարոզարշավով, սիրով , ջերմությամբ ու բարի խոսքով վախի մթնոլորտը կոտրելիս. Ավետիք ՉալաբյանՍտեփանավանցիներին կոչ եմ անում հոկտեմբերի 25-ին մասնակցել ընտրություններին և քվեարկել 17 համարի օգտին. Գոհար Մելոյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Գինը վճարում է ժողովուրդը...Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. Ուշակով