Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Աշխարհում ամենից շատ սիրում եմ հայ մայրերի ուրախ աչքերը, իսկ թախծոտ աչքերը դաջված են ուղեղումս. Անկա

«Ռադիո Ջան» ռադիոկայանի «Անկա շոու» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավարուհի Անկան՝  Անի Սարիբեկյանը, արդեն երկար տարիներ է՝ իր առավոտը միախառնել է ռադիոունկնդիրների բարի լույսին ու ջանք չի խնայում բարձր տրամադրություն և ուրախ օր պարգևել ռադիոկայանի բոլոր ունկնդիրներին: Առաջին հայացքից ուրախ ու անհոգ թվացող Անկան, պարզվում է, բավականին զգայուն և խորը ներաշխարհ ունի: Ու չնայած, որ նա առանձնապես չի սիրում իր կատարած բարի գործերի մասին խոսել, բայց, ինչպես ասում են, մարդու տեսակի մասին «խոսում են» իր կատարած գործերը, իսկ երախտիքի ու շնորհակալության պատասխանը նա ոչ թե խոսքերով է ուզում լսել մարդկանցից, այլ իր զգացողությամբ տեսնել դիմացինի հոգու ժպիտը: Անկեղծ ասած, Անկան, հաջողակ հաղորդավար լինելուց բացի, բավականին հետաքրքիր ու հաճելի զրուցակից է ում հետ կարող ես ժամերով «շրջել» կյանքի տարբեր դրվագների միջով ու չզգալ, թե ինչպես օրն աննկատ կիսվեց: Ի դեպ, այս տարի լրացավ նաև «Անկա շոու»-ի 8-ամյակը: Օգտվելով առիթից՝ Orer.am-ը Անկայից փորձեց պարզել, թե իր գնահատմամբ ինչպիսին էին այդ անցած տարիները և որն է արդյոք գալիք տարվա նրա երազանքը:

- Անկա, դեկտեմբերի 5-ին լրացավ ձեր հեղինակային ռադիոհաղորդաշարի 8 տարին: Համաձայնեք, որ այն ավականին պատկառելի «տարիք» է եթերի համար, սակայն տպավորությունն այնպիսին է, որ կարծես երեկ էր առաջին հաղորդումը: Կբացե՞ ք փակագծերը, թե որն է հաղորդաշարի երկարակեցության գաղտնիքը:

- Այո´, «Անկա շոուն» 8 տարեկան է: Չէի պատկերացնի, որ մի նախագիծ, որն անգամ անուն չուներ, այնպիսի հաջողություն կունենար, որ կդառնար ոչ միայն հաղորդման, այլև իմ երկրորդ անունը, ճանաչում ձեռք կբերեր, քննարկումների, վերելքներ ու երբեմն վայրէջքների կարժանանար: Այո´, սա պատմություն է իմ և մասնավորապես մեր թիմի և ունկնդիրների համար: Երբ հետաքրքրվում էի միջազգային ասպարեզում հայտնի հաղորդավարների գործունեությամբ, ինձ համար միշտ ֆենոմենալ էր Լարրի Քինգի հաղորդումը: Ու միշտ ասում էի՝ գրողը տանի, այս մարդը հրաշք է, մի՞թե հնարավոր է այդքան ասելիք ունենալ: Իհարկե, չեմ համեմատվում նրա հետ, սակայն նրա տեսակը դարձավ եթերային ստիմուլ մարտնչելու իրական եթերային խնդիրների դեմ արդեն 8 տարի: Այս տարիներն ինձ կրթեցին, վերափոխեցին: Սկզբում այլ էի ես, ուղղակի սովորական լրագրության ֆակուլտետի ուսանողուհի էի, իսկ երբ կյանքի կոչվեց «Անկա շոուն», ես՝ որպես հեղինակ-հաղորդավար, հասկացա գործի լրջությունը: Չգիտեմ: Ուրախ եմ, որ այս հաղորդումը փոխեց ինձ և ամեն ինչ ու այն, ինչ մտքումս էր, դարձավ իրական: Իսկ դրա գաղտնիքը պարզ է՝ վազի´ր երազանքիդ ֆենոմենի ետևից և այն իրականություն կդառնա:

- Մասնագիտությամբ լրագրող եք: Եթե հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք հայկական լրատվական դաշտում:

- Յուրաքանչյուր ոլորտ ունի իր առջև ծառացած խնդիրներ: Ուղղակի նստել և ամպագոռգոռ հայտարարություններ անել չեմ սիրում: Պարզապես, որևէ բան փոխելուց առաջ նախ՝ պետք է մենք ինքներս փոխվենք, ու եթե մարդ ինքն իր հետ խաղաղ եղավ, ապա ամեն հարց իր լուծումը կունենա:

- Դուք մասնակցում եք բարեգործական համերգների, նաև այցելություններ եք կազմակերպում դեպի Հայաստանի հեռավոր մարզեր: Այլ կերպ ասած՝ ամեն օր ռադիոեթերով բարին ավետելուց բացի նաև ձեր ներկայությամբ եք փորձում ուրախացնել մարզերի բնակիչներին: Իրականում դա հոգու կա՞նչ է, թե՞ պարտավորություն:

- Պարտավորությունների ու նմանատիպ բառերի շարան չեմ սիրում օգտագործել բարեգործությունների մասին խոսելիս: Բարեգործությունը մշակույթ է, որը եկել է դեռ մանթաշովյան ժամանակներից, և ես այս մասին ուզում եմ լռել: Ինչ վերաբերում է համերգներին, ապա, այո´, համերգներով շատ եմ հանդես գալիս, իսկ ավելին, պարզապես չեմ մանրամասնի: Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ հայ մայրերի ուրախ աչքերը, իսկ թախծոտ աչքերը դաջված են ուղեղումս: Ի՞նչ ասեմ…. Ասեմ, որ յուղ ու բրինձ եմ տարե՞լ …. Չէ՛, դա իմ ոճը չէ…. Տա´ Աստված, որ գա մի օր ու այդ ամենի կարիքը չլինի: Իսկ ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, բայց պարտավորված ոչինչ էլ չեմ անում:

- Առջևում Ամանորն է, արդեն հասցրե՞լ եք նամակ գրել Ձմեռ պապիկին և ո՞րն է եղել առաջին խնդրանքը:

- Ամեն առավոտ իմ առաջին բարևն ուղղված է իմ Հայ զինվորին: Սրանք ուղղակի բառեր չեն: Զինվորն ու հայրենիքը ինձ համար սուրբ են: Ես խաղաղություն եմ սիրում ու սարսափում եմ ամեն անգամ, երբ սահմանում լարվածություն է լինում: Ես մեր տղերքին բարի վերադարձ եմ մաղթում: Ես երազում եմ, որ ամեն զինվոր ողջ ու առողջ վերադառնա իր ընտանիք: Իմ առաջին խնդրանքը խաղաղությունն է: Գիտե՞ք ամեն վայրկյան խաղաղության գինը սկսել է բարձրանալ… Երկրորդ ցանկությունս բարությունն է: Սկսել եմ նեգատիվ բաներ շատ տեսնել: Երրորդ ցանկությունս՝ հանդուրժողականություն և ինձ հարազատ մարդկանց առողջություն եմ խնդրել, քանի որ ես մենակությունից վախենում եմ….. Իսկ որպես դրական նոտա, ասում եմ՝ լինենք երջանիկ և հավատանք մեր երազանքի հրաշքին և իրական կլինի ամեն ինչ ….


Արմինե Գրիգորյան

День рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»