Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում


ՀՀԿ-ն տվել է նոր սեզոնի մեկնարկը. Հովիկ Աբրահամյանը մարտահրավե՞ր է նետել Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ըստ էության, ազդարարել է նոր քաղաքական սեզոնի մեկնարկը՝ հայտարարելով Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին:

Բնականաբար, այդ խորհրդակցությունների առաջին հասցեատերը ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են, եւ ըստ էության հենց այս փոփոխություններին նրանց աջակցության հարցի հիմքում էլ ընկած կլինի կոալիցիոն քննարկումների վերջնական արդյունքը: Այդ պատճառով էլ ՀՀԿ-ն Սահմանադրական հանրաքվեից հետո ըստ էության անմիջապես ձեռնամուխ եղավ կոալիցիոն քննարկումների եւ տրամադրությունների սառեցման՝ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին հասկացնելով, որ դեռ վաղ է խոսել դրանց մասին, քանի դեռ սեղանին է Ընտրական օրենսգիրքը, որը պակաս կարեւոր չէ իշխանության համար, քան Սահմանադրության բուն նախագիծը:

Մեծ հաշվով, դա կարեւոր է նաեւ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի համար՝ նկատի ունենալով այն, որ ընտրական կանոնները պետք է մշակվեն հենց այդ փաստաթղթի շրջանակում: Այսինքն՝ ըստ էության դրանով է միս ու արյուն ստանալու խորհրդարանական կառավարման մոդելը: Իսկ այստեղ արդեն ըստ էության ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ, քանի որ ԸՕ մասով կարծես թե, այսպես ասած, քաղաքական կոնսենսուսի անհրաժեշտություն ՀՀԿ-ն չունի, չկա նաեւ այդպիսի, այսպես ասած, արտաքին հորդոր՝ ինչպես Սահմանադրության դեպքում:

Վերջին հաշվով՝ ԸՕ-ն անցկացվելու է խորհրդարանական քվեարկությամբ, ոչ թե համաժողովրդական: Հետեւաբար այստեղ կոնսենսուսի խնդիր չկա՝ կա մեծամասնության պարզ կանոնի խնդիր, որը ՀՀԿ-ն ի զորու է միայնակ ապահովել:

Սրան զուգահեռ՝ պետք է հիշել, որ վաղուց մոնոլիտ չէ ՀՀԿ-ն, եւ այստեղ կա շահերի մեծ բախում, ընդ որում՝ ոչ միայն զուտ ֆինանսատնտեսական, այլեւ քաղաքական, իշխանական շահերի:

Այն բանից հետո, երբ վարչապետական հավակնության մասին ազդարարեց Սերժ Սարգսյանը, իսկ Հովիկ Աբրահամյանն էլ մարտահրավեր նետեց, թե վարչապետը դեռեւս ինքն է, իսկ 2017-ից հետո վարչապետին կորոշի ՀՀԿ-ն, ակնհայտ է, որ ՀՀԿ-ում նախընտրական շրջանն ընթանալու է լուռ դիմակայությամբ, որը չի կարող շրջանցվել ԸՕ քննարկումներում:

Այստեղ ահա առաջանում է ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի դերակատարության աճ՝ նկատի առնելով այն, որ այս ուժերը կլինեն ՀՀԿ-ում առկա ուժերի հարաբերակցության որոշակի հակակշիռներ: Եվ այստեղ շատ հետաքրքրական է, որ ՀՅԴ-ի դեպքում գործ ունենք Սերժ Սարգսյանի գծով իրականացվող հարաբերության հետ, իսկ ԲՀԿ-ի դեպքում՝ Հովիկ Աբրահամյանի գծով:

Սակայն կա մի նրբերանգ՝ ՀՅԴ-ի պարագայում Հովիկ Աբրահամյանը ոչ մի շանս չունի, իսկ ահա ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանը ունի զգալի շանսեր, եւ Հովիկ Աբրահամյանն այստեղ ավելի շատ վերահսկելի «կուրատոր» է, քան «սեփականատեր»: Այս հարցում կարեւորությունը գիտակցելով՝ ՀՅԴ-ն էլ Սահմանադրական հանրաքվեից հետո բարձրացրել է իր նշաձողը եւ պահանջում է լրացուցիչ եւս երեք պաշտոն՝ մարզպետների պաշտոն:

Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ն սառեցնելով կոալիցիոն տրամադրվածությունը՝ ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին ակնարկեց, որ զգալիորեն նվազեցնում է կոալիցիայի համար իր վճարելիք գինը, այսինքն՝ պաշտոնների քանակը: Դրան հակառակ՝ ՀՅԴ-ն փաստորեն բարձրացնում է իր ակնկալած գինը՝ գիտակցելով, որ ՀՀԿ-ի ներքին իրավիճակը Սերժ Սարգսյանին այնքան էլ հեշտ զբոսանք չի խոստանում ԸՕ մշակման հարցում, եւ ՀՅԴ-ի կարիքը կարող է զգացվել:

ԲՀԿ-ն մանեւրի մեծ հնարավորություններ, իհարկե, չունի, որովհետեւ այս քաղաքական ուժն ավելի շատ վերածված է դեկորացիայի, որն իր նշանակությունն ընդհանրապես կկորցնի 2017-ից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներ