Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ» Վաղ առավոտից խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում. Անդրանիկ Գևորգյան Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»


Հումորային վեց պատմություն Եկատերինա թագուհու մասին

Թվում է, թե Ռուսաստանի կայսրուհի Եկատիրինա II-ի մասին ամեն ինչ գիտենք: Թե դրանց որ մասն է համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Բայց դեռևս կան պատմություններ, որոնք օգնում են նրա կերպարը բացահայտել բոլորովին այլ տեսանկյունից:

Պարզվում է, որ Եկատերինա թագուհին բավականին նուրբ հումոր ուներ, իսկ նրա մասին պատմող անեկդոտներն անցել են ժամանակի փորձությունը, բայց, ինչպես ասում են, չկա կատակ առանց ճշմարտության:

Orer.am-ը ներկայացնում է հումորային վեց պատմություն Եկատերինա թագուհու մասին:

Եկատերինան և տերմինաբանությունը

Մի անգամ Եկատերինային ծանոթացնում են ծովակալ Վասիլի Չիչագովի հետ, ով մի քանի փայլուն ծովային հաղթանակ էր տարել 1788-1790թթ. ռուս-շվեդական պատերազմի ընթացքում: Կայսրուհին սիրալիր ընդունում է նրան և խնդրում պատմել ծովային մարտերի մասին: Ծովակալը սկզբում մի փոքր կաշկանդվում է, այնուհետև գնալով ոգևորվում է, ապա շարունակում է իր պատմությունն ավելի գունեղ և զգացմունքային ներկայացնել: Ի վերջո, նա սկսում է բղավել, թափահարել ձեռքերը և օգտագործել հայհոյանքներ, որոնք նավատորմում սովորական բնույթ էին կրում:
Որոշ ժամանակ անց Չիչագովը, դատելով պալատականների դեմքի արտահայտություններից, հասկանում է, թե ինչ է կատարվում և անմիջապես թագուհու առաջ ծնկի է իջնում և բացականչում. «Մեղավոր եմ, մայրիկ, Ձերդ մեծություն …»:
«Ոչ մի խնդիր, - անվրդով պատասխանում է Եկատերինան,- շարունակեք, Վասիլի Յակովլևիչ, ես, միևնույն է, ձեր ռազմածովային տերմիններից ոչինչ չեմ հասկանում»:

«Անհայտ» կայսրուհին

Գեներալ Ֆեոդր Միխայլովիչ Շեստակովը հիանալի անձնավորություն էր: 40 տարվա զինվորական ծառայության ընթացքում նա ոչ մի անգամ Պետերբուրգում չէր եղել: Առաջին անգամ մայրաքաղաք է ժամանում հրաժարականի փաստաթղթեր ձևակերպելու համար:
Գեներալին ներկայացնում են կայսրուհուն: Եկատերինա II-ը զարմանում է՝ առաջին անգամ տեսնելով նման վաստակավոր զինվորականի և ասում.

- Ինչպե՞ս է պատահել, Ֆեոդր Միխայլովիչ, որ ես մինչ այսօր Ձեզ չեմ տեսել:

Ծանոթ չլինելով պալատական նիստուկացին՝ ծովակալը միամտաբար պատասխանում է.

- Մատուշկա-թագուհի, ախր ես նույնպես Ձեզ չգիտեի:

- Ինձ՝ խեղճ այրուս, որտեղի՞ց պետք է իմանայիր,- քմծիծաղ է տալիս կայսրուհին,- իսկ Դուք, Ֆեոդր Միխայլովիչ, ամեն դեպքում գեներալ եք:


Եկատերինան և Պետրոս Մեծի որոշումը

Մի անգամ հոգևորականների պատվիրակությունը դիմում է Եկատերինա II-ին և տեղեկացնում, որ Պետրոս Մեծը եկեղեցական զանգերը հալեցնելու նպատակով եկեղեցուց հանել է և խոստացել, որ կվերադարձնի դրանք, սակայն խոստումը չի կատարել: Հոգևորականները կայրուհուն փոխանցում են, որ եկեղեցու սպսավորները կարծում են, որ Եկատերինան պետք է կատարի կայսեր խոստումը:

Զարմացած կայսրուհին հետաքրքրվում է, թե հոգևորականները պահպանել են արդյոք Պետրոս I-ի հետ նամակագրությունը. «Այո, թագավորին ուղղված խնդրագիրը մեզ մոտ է»,- ուրախ-ուրախ պատասխանում են հոգևորականները:

Նրանք փաստաթուղթը հանձնում են թագուհուն: Նա կարդում է որոշումը, որտեղ Պետրոս Մեծը շատ կոպիտ կերպով զանգերի փոխարեն իր սեռական օրգանն է առաջարկում:
Ծանոթանալով վճռին՝ կայսրուհին խնդրում է, որ իրեն գրիչ և թանաք տան և գրում. «Իսկ ես` որպես կին, նույնիսկ դա չեմ կարող ձեզ առաջարկել»:

Կայսրուհին և քաղաքական ամուսնությունը

Մի անգամ ռուսական նավատորմի մի կապիտան Եկատերինա II-ին խնդրագիր է ուղարկում, որպեսզի իրեն թույլ տան ամուսնանալ սևամորթի հետ: Կայսրուհին թույլատրում է, ինչն արժանանում է հասարակության սուր քննադատությանը: Չնայած նրան, որ երկրում բացակայում էին ռասիստական ավանդույթները, բազմաթիվ ուղղափառներ սևամորթի հետ ամուսնությունը մեղք էին համարում: Թագուհին այդ թեմային վերջ տալու համար հայտարերում է. «Սա միայն մաքուր քաղաքական ծագիր է ընդդեմ Թուրքիայի: Սրանով ես ուզում էի հանդիսավոր կերպով ազդարարել ռուսական նավատորմի և Սև ծովի ամուսնությունը»,- ասում է կայսրուհին:

Եկատերինան և անտակտ քննադատությունը

Եկատերինա II-ը սիրում էր շրջել Ռուսաստանով և այդ ընթացքում պարգևատրում էր ծառայության մեջ աչքի ընկած զինվորականներին և քաղաքացիական անձանց: Պարգևատրելու՝ կայսրուհու սերը նկատում է Բելգիայի արքայազն Ժոզեֆ դե Լինը, ով մի անգամ ասում է.

- Ձերդ գերազանցություն, ինձ թվում է, որ դուք միշտ գոհ եք ձեր հպատակներից:

- Արքայազն, ես միշտ գոհ չեմ,- ընդդիմանում է Եկատերինան,- Պարզապես ես գովում եմ միշտ հրապարակավ, բայց խրատում եմ մարդկանց աչքից հեռու:

Կայսրուհին և թալանչիները

Մի անգամ կայսրուհին իր մտերիմների հետ քայլելիս այգում նկատում է, որ պալատից ճենապակյա սկուտեղներով դեղձ, արքայախնձոր և խաղող են տանում: Եկատերինան, ով դաժան պայքար էր մղում պետական միջոցները տարատեսակ եղանակներով փոշիացնելու դեմ, մռայլված հայացքով հետևում է այդ ամենին: Սակայն նրանց հետ չհանդիպելու համար շրջվում է և իր պալատականներին առաջարկում հետևել իրեն և տխուր թափահարելով գլուխը՝ ասում. «Գոնե սկուտեղները ինձ թողնեին»:


Ա.Գ.

Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի