Ереван, 22.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հումորային վեց պատմություն Եկատերինա թագուհու մասին

Թվում է, թե Ռուսաստանի կայսրուհի Եկատիրինա II-ի մասին ամեն ինչ գիտենք: Թե դրանց որ մասն է համապատասխանում իրականությանը, դժվար է ասել: Բայց դեռևս կան պատմություններ, որոնք օգնում են նրա կերպարը բացահայտել բոլորովին այլ տեսանկյունից:

Պարզվում է, որ Եկատերինա թագուհին բավականին նուրբ հումոր ուներ, իսկ նրա մասին պատմող անեկդոտներն անցել են ժամանակի փորձությունը, բայց, ինչպես ասում են, չկա կատակ առանց ճշմարտության:

Orer.am-ը ներկայացնում է հումորային վեց պատմություն Եկատերինա թագուհու մասին:

Եկատերինան և տերմինաբանությունը

Մի անգամ Եկատերինային ծանոթացնում են ծովակալ Վասիլի Չիչագովի հետ, ով մի քանի փայլուն ծովային հաղթանակ էր տարել 1788-1790թթ. ռուս-շվեդական պատերազմի ընթացքում: Կայսրուհին սիրալիր ընդունում է նրան և խնդրում պատմել ծովային մարտերի մասին: Ծովակալը սկզբում մի փոքր կաշկանդվում է, այնուհետև գնալով ոգևորվում է, ապա շարունակում է իր պատմությունն ավելի գունեղ և զգացմունքային ներկայացնել: Ի վերջո, նա սկսում է բղավել, թափահարել ձեռքերը և օգտագործել հայհոյանքներ, որոնք նավատորմում սովորական բնույթ էին կրում:
Որոշ ժամանակ անց Չիչագովը, դատելով պալատականների դեմքի արտահայտություններից, հասկանում է, թե ինչ է կատարվում և անմիջապես թագուհու առաջ ծնկի է իջնում և բացականչում. «Մեղավոր եմ, մայրիկ, Ձերդ մեծություն …»:
«Ոչ մի խնդիր, - անվրդով պատասխանում է Եկատերինան,- շարունակեք, Վասիլի Յակովլևիչ, ես, միևնույն է, ձեր ռազմածովային տերմիններից ոչինչ չեմ հասկանում»:

«Անհայտ» կայսրուհին

Գեներալ Ֆեոդր Միխայլովիչ Շեստակովը հիանալի անձնավորություն էր: 40 տարվա զինվորական ծառայության ընթացքում նա ոչ մի անգամ Պետերբուրգում չէր եղել: Առաջին անգամ մայրաքաղաք է ժամանում հրաժարականի փաստաթղթեր ձևակերպելու համար:
Գեներալին ներկայացնում են կայսրուհուն: Եկատերինա II-ը զարմանում է՝ առաջին անգամ տեսնելով նման վաստակավոր զինվորականի և ասում.

- Ինչպե՞ս է պատահել, Ֆեոդր Միխայլովիչ, որ ես մինչ այսօր Ձեզ չեմ տեսել:

Ծանոթ չլինելով պալատական նիստուկացին՝ ծովակալը միամտաբար պատասխանում է.

- Մատուշկա-թագուհի, ախր ես նույնպես Ձեզ չգիտեի:

- Ինձ՝ խեղճ այրուս, որտեղի՞ց պետք է իմանայիր,- քմծիծաղ է տալիս կայսրուհին,- իսկ Դուք, Ֆեոդր Միխայլովիչ, ամեն դեպքում գեներալ եք:


Եկատերինան և Պետրոս Մեծի որոշումը

Մի անգամ հոգևորականների պատվիրակությունը դիմում է Եկատերինա II-ին և տեղեկացնում, որ Պետրոս Մեծը եկեղեցական զանգերը հալեցնելու նպատակով եկեղեցուց հանել է և խոստացել, որ կվերադարձնի դրանք, սակայն խոստումը չի կատարել: Հոգևորականները կայրուհուն փոխանցում են, որ եկեղեցու սպսավորները կարծում են, որ Եկատերինան պետք է կատարի կայսեր խոստումը:

Զարմացած կայսրուհին հետաքրքրվում է, թե հոգևորականները պահպանել են արդյոք Պետրոս I-ի հետ նամակագրությունը. «Այո, թագավորին ուղղված խնդրագիրը մեզ մոտ է»,- ուրախ-ուրախ պատասխանում են հոգևորականները:

Նրանք փաստաթուղթը հանձնում են թագուհուն: Նա կարդում է որոշումը, որտեղ Պետրոս Մեծը շատ կոպիտ կերպով զանգերի փոխարեն իր սեռական օրգանն է առաջարկում:
Ծանոթանալով վճռին՝ կայսրուհին խնդրում է, որ իրեն գրիչ և թանաք տան և գրում. «Իսկ ես` որպես կին, նույնիսկ դա չեմ կարող ձեզ առաջարկել»:

Կայսրուհին և քաղաքական ամուսնությունը

Մի անգամ ռուսական նավատորմի մի կապիտան Եկատերինա II-ին խնդրագիր է ուղարկում, որպեսզի իրեն թույլ տան ամուսնանալ սևամորթի հետ: Կայսրուհին թույլատրում է, ինչն արժանանում է հասարակության սուր քննադատությանը: Չնայած նրան, որ երկրում բացակայում էին ռասիստական ավանդույթները, բազմաթիվ ուղղափառներ սևամորթի հետ ամուսնությունը մեղք էին համարում: Թագուհին այդ թեմային վերջ տալու համար հայտարերում է. «Սա միայն մաքուր քաղաքական ծագիր է ընդդեմ Թուրքիայի: Սրանով ես ուզում էի հանդիսավոր կերպով ազդարարել ռուսական նավատորմի և Սև ծովի ամուսնությունը»,- ասում է կայսրուհին:

Եկատերինան և անտակտ քննադատությունը

Եկատերինա II-ը սիրում էր շրջել Ռուսաստանով և այդ ընթացքում պարգևատրում էր ծառայության մեջ աչքի ընկած զինվորականներին և քաղաքացիական անձանց: Պարգևատրելու՝ կայսրուհու սերը նկատում է Բելգիայի արքայազն Ժոզեֆ դե Լինը, ով մի անգամ ասում է.

- Ձերդ գերազանցություն, ինձ թվում է, որ դուք միշտ գոհ եք ձեր հպատակներից:

- Արքայազն, ես միշտ գոհ չեմ,- ընդդիմանում է Եկատերինան,- Պարզապես ես գովում եմ միշտ հրապարակավ, բայց խրատում եմ մարդկանց աչքից հեռու:

Կայսրուհին և թալանչիները

Մի անգամ կայսրուհին իր մտերիմների հետ քայլելիս այգում նկատում է, որ պալատից ճենապակյա սկուտեղներով դեղձ, արքայախնձոր և խաղող են տանում: Եկատերինան, ով դաժան պայքար էր մղում պետական միջոցները տարատեսակ եղանակներով փոշիացնելու դեմ, մռայլված հայացքով հետևում է այդ ամենին: Սակայն նրանց հետ չհանդիպելու համար շրջվում է և իր պալատականներին առաջարկում հետևել իրեն և տխուր թափահարելով գլուխը՝ ասում. «Գոնե սկուտեղները ինձ թողնեին»:


Ա.Գ.

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу