Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը. Սեյրան Օհանյան

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը նոր որակ է հաղորդում երկու բարեկամական երկրների համագործակցությանն այդ ոլորտում: Այս մասին հունվարի 20-ին հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի բացմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  «Ես առաջին հերթին  ցանկանում եմ ընդգծել հանձնաժողովի աշխատանքի դրական դինամիկան և շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքի համար, որը նպաստում է մեր բարեկամական պետությունների պաշտպանունակությանը՝ հանգեցնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության»,-ընդգծեց նախարարը:

Նախարարը նշեց, որ հանձնաժողովը հանդիսանում է համակարգող  մարմին, որը պատասխանատու է երկու  երկրների միջև տարբեր մակարդակներում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: «Հանձնաժողովի  աշխատանքի ձեռքբերումներից մեկը Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելն է, որը նոր որակ է հաղորդում մեր համագործակցությանն այդ ոլորտում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը հավելեց, որ հայկական կողմն արդեն  պատրաստել է կառավարության որոշումը համաձայնագրի իրականացման կարգի վերաբերյալ, որը նախօրոք համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը հետագայում ևս անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հանձնաժողովի հետ համագործակցելու համար՝ ռազմատեխնիկական համագործակցության բոլոր ուղղություններով  համատեղ ջանքերը խորացնելու հարցում»,- ընդգծեց նախարարը:

Պաշտպանության  նախարարը շնորհակալություն  հայտնեց ռուսական կողմին համագործակցության և մատչելի  գներով սպառազինություն մատակարարելու համար, ինչը ՀԱՊԿ ընդհանուր սահմանից հեռու գտնվող Հայաստանին տարածաշրջանում հավասարակշռությունը պահելու հնարավորություն է տալիս:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահող, ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային գործակալության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը ևս դրական գնահատեց հանձնաժողովի աշխատանքը՝ շեշտելով, որ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության խորացումը նպաստում է թե Հայաստանի, թե Ռուսաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը: «Այսօր արդեն հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստն է ընթանում, և պետք է ասել, որ վերջին տարիներին մենք կարողացել ենք լուծել շատ բարդ խնդիրներ: Ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը ոչ միայն հնարավորություն է տալիս մեր երկրներին ունենալ ուժեղ զինված ուժեր, այլ նաև զարգացնել  ռազմարդյունաբերական համակարգը»,- նշեց Բիրյուլինը:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հանձնաժողովի 9-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի, ռազմատեխնիկական համագործակցության իրավական-նորմատիվ բազայի կատարելագործման, ՀՀ տարածքում սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար սերտիֆիկացված սպասարկման կենտրոնների ստեղծման ոլորտում համագործակցության իրականացման, ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, ՀՀ տարածքում ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման ու սպասարկման կենտրոնի ստեղծման հարցում համագործակցության, ռազմական, երկակի ու հատուկ նշանակության արտադրանքների ցուցահանդեսներին ՀՀ և ՌԴ կազմակերպությունների և ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցեր:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը կանցկացվի 2016թ. երրորդ եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունում:

Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը