Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Նա պարտավոր չէ ապացուցել, որ ինքը ուղտ չէ. փաստաբան

Անցյալ տարվա նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դժվարանում է ասել, թե ինչքան կձգվի նախաքննությունը և խորհուրդ է տալիս այդ հարցն ուղղել նախաքննություն իրականացնող մարմնին՝ ԱԱԾ-ի քննչական վարչությանը, իսկ ինչ վերաբերում է Ա.Վարդանյանի և նրա ընտանիքի անդամների հետ շփմանը, ապա իր տեղեկացմամբ՝ նրանց միջև շփում չկա:

«Նա չի էլ դիմել իր հարազատների հետ շփվելու համար»,- ասաց փաստաբանը «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա տեղեկացրեց նաև, որ կարծում է, թե նախաքննությունը դեռ մի քանի ամիս կտևի, բայց հուսով է, որ քննության ավարտին շատ հարցերի պատասխաններ կտրվեն: Ինքն այս պահի դրությամբ բացարձակ չի տեսնում, որ մամուլում հրապարակված տեղեկությունները, թե Ա.Վարդանյանի կողմից ձևավորած խումբը պատրաստվում էր սպանություններ իրականացնել, համապատասխանում է իրականությանը:

«Կարծում եմ, որ նման հայտարարությունները ոչ իրավաչափ են: Ես ներկայացնում են այդ խմբի ղեկավարի շահերը և եթե դա չեմ տեսնում, ապա, բնականաբար, չեմ կարող տեսնել նաև խմբի մնացած անդամների կողմից նման քայլի մասնակիցը լինելու հանգամանքը: Իհակե, այս պահին գնում է նախաքննություն և ավելի քան վստահ եմ, որ նախաքննության ավարտին շատ հարցերի պատասխանները կտրվեն»,- ասում է Ա.Վարդանյանի փաստաբանը:

Orer.am-ի՝ որքանո՞վ է արժանահավատ հանրության շրջանում շրջանառվող այն տեսակետը, թե չնայած Ա.Վարդանյանն ընդունել է, որ այդ ողջ զինանոցն իրենն է եղել, սակայն հերքում է որևէ սպանություն նախապատրաստելու մեղադրանքը, Լ. Բաղդասարյանը նշեց, որ Ա.Վարդանյանը իրեն առաջադրած մեղադրանքը չի ընդունում՝ ասելով, որ ինքը և իր ղեկավարած խումբը չեն պատրաստվել հանցագործություն կատարել.

«Մասնավորապես, այն սցենարը, ինչը հանրությանը մամուլով ներկայացվեց, նա հերքում է և այդ դրվագով իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը»,- ասաց Լ.Բաղդասարյանը:

Ճշտող հարցին, որ բնական է, որ Ա.Վարդանյանը կմերժեր բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ կազմակերպելու մասին մեղադրանքը, քանի որ դժվար է պատկերացնել, որ մարդն այնքան ռոմանտիկ կարող է լինել, որ հայտարարի, թե ինքն իսկապես պատրաստվել է երկրի առաջին, երկրորդ դեմքերի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձ իրականացնել, ապա այդ դեպքում ի՞նչ նպատակով էր այդքան զենք ձեռք բերել, փաստաբանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է մեղադրանքն ընդունելուն, ապա նախ՝ նա պարտավոր չէ ապացուցել, որ ինքը ուղտ չէ, կոպիտ եմ ասում և երկրորդ՝ լիազոր մարմինն ինքը պետք է ապացուցի, որ նա պատրաստվում էր հանցագործություն կատարել: Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա այդքան զենքն ինչ պետք է աներ, ապա դրա գնահատականը պետք է նախաքննությունը տա: Իրեն ձերբակալելուց և անմիջապես իր շահերը ներկայացնելուց հետո, երբ մամուլում տեղեկություն տարածվեց, թե իբր այդ տանը հայտնաբերված զենքը պետական մամիններն են դրել, ես իր անունից հայտարարեցի, որ այդ զենքը եղել է իրենը: Հիմա նախաքննությունը պետք է գնահատական տա, թե զենքն օրինական էր, օրինական չէր, եթե օրինական չէր, ապա որտեղ պետք է նա այն օգտագործեր, ինչ պետք է աներ: Խոսքը վերաբերում է նաև նրան, թե արդյոք այդ զենքն օգտագործվելու էր երկրի առաջին դեմքի կամ այլ անձանց հանդեպ մահափորձ իրականացնելու համար, ուստի ես նրա անունից հայտարարում եմ, որ՝ ոչ: Իսկ պետությունը թող բարի լինի ապացուցի, որ՝ այո»,- ասաց Լ. Բաղդասարյանը:

Խոսելով ձերբակալությունների շղթան շարունակվելու կամ առաջիկայում հնարավոր այլ աղմկահարույց ձերբակալությունների մասին՝ Լ.Բաղդասարյանն ասաց, որ ինքը տիրապետում է միայն իր պաշտպանյալներին՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին և նույն խմբի ևս երկու անդամին վերաբերող տեղեկատվությանը: Մնացած տեղեկություններին ինքը չի տիրապետում ուստիև չի կարող պատասխանել այն հարցին, թե նոր ձերբակալություններ կլինե՞ն, թե՞ ոչ:

Արմինե Գրիգորյան

Սաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը