Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ոչ թե պետք է քվեարկության ժամանակ աշխատի, այլ նախապես. քաղաքագետ

Հարցազրույց

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ներկայացված հակահայկական բանաձևերից մեկի ընդունումը թեև քաղաքական շրջանակներում համարվում է չարյաց փոքրագույնը, իսկ շատերն էլ շտապում են ընդհանրապես կասկածի տակ դնել ԵԽԽՎ-ի նպատակները, գործունեությունը և շատ հաճախ այդ ինստիտուտին վերաբերում որպես կոռումպացված և խավիարադոլարային սկզբունքներով գործող մի մի կառույցի, որի ընդունած կամ չընդունած բանաձևերը հիմնականում ոչ ֆորմալ բնույթ ունեն, այնուամենայնիվ, քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն ոչ թե ասպարեզ է, որտեղ կողմերը հաղթում կամ պարտվում են, այլ միջազգային հարթակ է, որտեղ մարդիկ պետք է իրենց երկրի վարկանիշը բարձրացնելու համար արդյունավետ աշխատեն:

Orer.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց նաև, որ եթե ԵԽԽՎ-ում պատվիրակությունները լավ են աշխատում, ապա արդյունքն էլ է լավը լինում, իսկ վատ աշխատելու և պրոֆեսիոնալիզմի պակասի դեպքում, բնական է, որ արդյունքն այսպիսին պետք է լիներ:

«Շատ հաճախ կարծիքներ են շրջանառվում, որ իբր թե ԵԽԽՎ-ն «կոռումպացված» կառույց է, բայց ես չեմ կիսում այդ կարծիքը: Գոյություն ունեն լոբբիստական խմբեր, որոնք պետք է ձևավորվեն և կարողանան արդյունավետ աշխատել: Ու եթե կողմերից որևէ մեկը կարողանում է դա անել և իր շահը բավարարվում է, ապա դա նրա աշխատանքի հետևանքն է: Այսինքն, մենք պետք է նաև ԵԽԽՎ-ի աշխատանքի մեխանիզմները ճիշտ ընկալենք և փորձենք այդ ձևաչափով ճիշտ աշխատել, որի համար իհարկե պրոֆեսիոնալիզմ է հարկավոր ունենալ»,- ասում է Է. Օրդուխանյանը:

Նրա կարծիքով՝ մեր պատվիրակությունը ոչ թե պետք է քվեարկության ժամանակ աշխատի, այլ նախապես, որպեսզի կարողանա նաև ժամանակին պատրաստել պատվիրակությունների ներկայացուցիչներին: Ինչպե՞ս ստացվեց, որ բանաձևերից մեկն ընդունվեց, իսկ մյուսը՝ ոչ, ուրեմն մի բանաձևի դեպքում մոտեցումը կոռուպցիոն էր, իսկ մյուսում՝ ո՞չ:

«Իսկ ինչո՞ւ մեր կողմից էլ բանաձևեր չեն ներկայացվում, որոնք կլինեն հայանպաստ, և ես մնում եմ իմ կարծիքին, որ խնդիրը մեր պատվիրակության աշխատանքում է, այստեղ պետք է շատ լուրջ մոտենալ հարցերին, առավել ևս, եթե պետության շահն են ներկայացնում»,- ասում է քաղաքագետը:

Է. Օրդուխանյանի կարծիքով՝ ընդունված և մերժված բանաձևերը քաղաքական առումով որևէ հետևանք ունենալ չեն կարող և դրանց ընդունվելով կամ չընդունվելով ո՛չ պատերազմական իրավիճակը կարող է ավարտվել, ո՛չ էլ այն  կօգնի, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլանա:

«Ընդունված կամ մերժված բանաձևերն ընդամենը ժամանակավոր ազդեցություն կարող են ունենալ, բայց լուրջ հետևանքներ չեն կարող ունենալ: Չմոռանանք նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող մարմինը ԵԽԽՎ-ն չի, այլ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, ուստի մեր ուշադրությունն ավելի շատ պետք է վերջինի վրա լինի: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ի բանաձևերին, այն վարկանիշ և վերաբերմունք է ձևավորում պետության նկատմամբ, և եթե Ադրբեջանը նույնիսկ իրենց մոտ եղած մարդու իրավունքների հարցում առկա ճգնաժամի պայմաններում դրանով փորձում է իր միջազգային վարկը բարձրացնել, ուստի մենք էլ մեր հերթին պետք է կարողանանք նման քայլեր ձեռնարկել»,- ասում է քաղաքագետը:

Արմինե Գրիգորյան

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»