Երևանի քաղաքապետարանը բնակարան կտրամադրի զոհված հրամանատարի ընտանիքին և Լուսիկ Ագուլեցուն
ՀասարակությունԵրևանի ավագանին փետրվարի 9-ին գումարած նիստում միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է բնակարան հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի գումարտակի հրամանատար, 2015 թվականի փետրվարի 28-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունների արդյունքում զոհված փոխգնդապետ Արտակ Սեդրակի Աղեկյանի ընտանիքին: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նիստում, հաշվի առնելով հանգամանքը, որ գեղանկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Լուսիկ Ագուլեցին իր սեփական տունը վերածել է թանգարանի և մինչ օրս նրա ընտանիքը բնակվում է նույն այդ տարածքում, միաձայն կողմ քվեարկությամբ որոշել է Ագուլեցու ընտանիքի կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքը որպես թանգարան օգտագործելու ժամանակահատվածում բնակվելու համար վերջինիս ևս անհատույց օգտագործման&nb sp; իրավունքով տրամադրել բնակարան: