Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում հիվանդանոց են տեղափոխել
ՀասարակությունՍրտի հետ լուրջ խնդիրների պատճառով նշանավոր հայ դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին Մոսկվայում տեղափոխել են մասնագիտացված սրտաբանական հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է Lifenews.ru-ն, նրան տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք:
Դերասանի կինը` Վալենտինան տեղեկացրել է, որ Ջիգարխանյանը կմնա հիվանդանոցում շուրջ մեկ շաբաթ: 80-ամյա դերասանն ունի սրտի իշեմիկ հիվանդություն:
Հետազոտությունն անցնելուց հետո Արմեն Ջիգարխանյանը կանցնի ինտենսիվ թերապիայի կուրս: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:
Արմեն Ջիգարխանյանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, թատրոնի ռեժիսոր: Նա նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, ձայնադրել բազմաթիվ մուլտֆիլմեր: