Մանկական սրճարանի 2-րդ հարկից ընկած երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Երեւանում փետրվարի 13-ին մանկական սրճարանի 2-րդ հարկի աստիճաններից ընկած 11-ամյա տղան վիրահատվել է:
Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել է երեխան:
«Բազմաթիվ կոտրվաքներ ունի, վիրահատվել է, այժմ վիճակը ծանր է, գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում»,-ասաց հհիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. փետրվարի 13-ինԵրեւանի մանկական սրճարաններից մեկում 11-ամյա տղա է ընկել երկրորդ հարկից եւ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Մեր տեղեկություններով` տղան մասնակցում էր ընկերոջ ծննդյան տոնին, երբ սրճարանի սրահում վազվզելու ժամանակ անզգույշ է եղել ու ընկել: