Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀասարակությունՀանրապետության ամբողջ տարածքում փետրվարի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: