Հայաստանում Զիկա վիրուսի ներթափանցումը կանխարգելելու աշխատանքներ են տանում
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է Զիկա տենդի տարածման կանխարգելման աշխատանքները: Այս մասին հայտնեցին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ի պատասխան դիտարկման, որ որոշ հրապարակումների համաձայն` Զիկա վիրուսի դեպք է արձանագրվել Ռուսաստանի Դաշնությունում:
Նկատի ունենալով Զիկա տենդի համաճարակային լարված իրավիճակն աշխարհում, ՀՀ ազգաբնակչության շրջանում հիվանդության կանխարգելման նպատակով Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է «Զիկա տենդի համաճարակաբանության, ծագումնաբանության, դեպքի ստանդարտ բնորոշման, բուժման, կանխարգելման» մեթոդական ուղեցույցը, «Նախազգուշացում զբոսաշրջիկներին՝ Զիկա տենդից խուսափելու համար» վերտառությամբ պաստառը, ինչպես նաև հանձնարարվել է ՀՀ պետական սահմանի անցակետերում ուժեղացնել սանիտարակարանտինային հսկողությունը Զիկա տենդի կասկածով հիվանդների հայտնաբերման համար:
Զիկա տենդը Զիկա վիրուսով հարուցված միջին ծանրությանհիվանդություն է: Այն տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, քանի որ հիմնականում փոխանցվում է այդ կլիմայականգոտիներում տարածված Aedes aegypti ցեղի մոծակի միջոցով, նաև սեռական ճանապարհով: Վերջերս ԱՄՆ-ում արձանագրվել է սեռ ականճանապարհով Զիկա վիրուսի փոխանցման 1 դեպք: Զիկա տենդի գաղտնի շրջանը ստույգ հայտնի չէ, ենթադրվում է, որ այն տևում է մի քանի օրիցմինչև մեկ շաբաթ: Համարվում է, որ վարակվածների միայն 20-40 տոկոսի մոտ է հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում: Զիկա տենդի ախտանշանները նման են Դենգեի, Չիկունգունյա տենդերին, սակայն ավելի մեղմ են՝ տենդ, ցան, հոդացավ, շաղկապենու բորբոքում, մկանացավ,գլխացավ, հոգնածություն: Հիվանդությունը տևում է 2-7 օր: Հիվանդության ծանր ձևերը հազվադեպ են հանդիպում և դրանք հիմնականում կրումեն նյարդաբանական բնույթ: Հազվադեպ են գրանցվում նաև մահվան դեպքեր: Մինչ օրս նկարագրվել է վիրուսի շրջանառությունը Աֆրիկա,Ամերիկա, Ասիա մայրցամաքներում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում:
Զիկա վիրուսի դեմ կանխարգելիչ պատվաստանյութ դեռևս չի ստեղծվել: Խորհուրդ է տրվում հղի կանանց, ինչպես նաև նրանց, ովքեր պլանավորում են հղիանալ, խուսափել Զիկա վիրուսի տարածման երկրներ այցելելուց:
Հանրային առողջապահական տեսակետից, հիվանդության փոխանցումը կանխելու համար, շատ կարևոր է Զիկա տենդով հիվանդների համար հիվանդության առաջին օրերին զերծ մնալ մոծակների խայթելուց: Զիկա տենդի փոխանցողը՝ մոծակը, խայթում է և՛ շինությունների ներսում, և՛ դրսում, հիմնականում մթնշաղին: Այնուամենայնիվ, պաշտպանիչ միջոցների կիրառումն անհրաժեշտ է ամբողջ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում կրել երկարաթև հագուստ, օգտագործել միջատավանիչ նյութեր և սարքեր: Միջատավանիչ նյութերն անվտանգ կիրառելի են բոլորի համար՝ ներառյալ հղի և կերակրող մայրերին: Դրանք կ արող են կիրառվել նաև երեխաների պաշտպանության համար՝ համաձայն ուղեկցող հրահանգների: Շենքերում օդի լավորակման և վարագույրների, ցանցերի կիրառումը կպաշտպանի մոծակներից: