Բնակչի դին հայտնաբերվել է տանը
ՀասարակությունՓետրվարի 15-ին, ժամը 15.58-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ննջասենյակի մահճակալին հայտնաբերել են 1948 թ. ծնված Ա.Մ.-ի դին: