Բրյուսովի 66 հասցեի վթարային շենքի բնակիչներին ապահովվել են նոր բնակարաններով
ՀասարակությունԵրևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Բրյուսովի 66 հասցեի չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչներին է հանձնել նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետի տեղակալը շնորհավորել է նոր բնակարանների տերերին և նշել, որ սահմանված կարգով անհրաժեշտ է որոշմա մնեջ առկա ժամկետներում ազատել հին, վթարային բնակարանները:
Նոր բնակարաններ ստացած քաղաքացիները շնորհակալություն են հայտնել քաղաքային իշխանություններին` տարիներ շարունակ անլուծելի թվացող բնակարանային խնդրին լուծում տալու համար և նշել, որ նոր բնակարաններ ունենալն իրենց համար երազանք էր, որն իրականություն է դարձել: