Արմեն Երիցյանը սպայական կոչումներ է շնորհել
ՀասարակությունՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկության նվիրյալների հուշարձանի մոտ փետրվարի 17-ին տեղի է ունեցել առաջին սպայական` փրկարար ծառայության լեյտենանտի կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Երիցյանը փրկարար ծառայության լեյտենանտի ուսադիրներ և վկայականներ է հանձնել Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի և ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Սյունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների 10 աշխատակցի:
Նախարարի մեկ այլ հրամանով, ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդան ՋԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար Վարդան Մելքոնյանին և Քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի պետի տեղակալ Մկրտիչ Մարտիրոսյանին շնորհվել է փրկարար ծառայության գնդապետի կոչում: