Նոր Նորքում և Նորք-Մարաշում ջրանջատումներ կլինեն
ՀասարակությունՎթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` փետրվարի 18-ին` ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի Մայակ, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, պլանային աշխատանքներով պայմանավորված` փետրվարի 19-ին ` ժամը 11.00-18.00-ն, կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի՝ բացառությամբ Հովսեփյան, Արմենակյան, 6-րդ փողոցների ջրամատակարարումը: