Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին


Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով բուժօգնություն է ստացել 1400 քաղաքացի

Հասարակություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Իր ղեկավարած գերատեսչության 2015 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա զեկուցել է, որ առողջապահության նախարարության 2015 թ. 6 գերակա խնդիրները կատարվել են. բժշկական 6 հաստատությունում ներդրվել է առողջապահական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի փորձնական ծրագիրը, հաստատվել են կլինիկական ուղեցույցներ, պետական պատվերի տեղադրման գործընթացի բարելավման նպատակով ընդունվել է ոլորտը կարգավորող նոր նորմատիվ հրաման: Կառավարության հավանությանն է արժանացել 12 օրենքի նախագիծ եւ միջազգային 2 պայմանագրի նախագիծ, ընդունվել է կառավարության 61 որոշում: Շարունակվել եւ ընդլայնվել է միջազգային համագործակցությունը:

Աշխատանքներ են կատարվել մարզերի առողջապահական համակարգի զարգացման ուղղությամբ։ 2015 թ. շահագործման են հանձնվել Ճամբարակի, Բերդի, Կապանի, Մեղրու բժշկական կենտրոնները, Մեծամորի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատվածը։ Տնտեսված միջոցների հաշվին 5 մարզում շահագործման են հանձնվել 6 նորակառույց եւ 1 հիմնանորոգված առողջության առաջնային պահպանման կենտրոններ եւ ամբուլատորիաներ։ Ավարտվել են եւս 5 առողջության առաջնային պահպանման կենտրոնի շենքի կառուցման եւ 1-ի հիմնանորոգման աշխատանքները։ Շարունակվել են ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արդիականացման աշխատանքները, ընթացքի մեջ է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:

2015 թ. Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վաղ հայտնաբերմանն ուղղված սկրինինգային ծրագրի շրջանակում իրականացվել է 526.202 անվճար հետազոտություն: Սոցիալական փաթեթից օգտվող 81 հազար շահառուի համար իրականացվող պարտադիր կանխարգելիչ բժշկական հետազոտություններ է անցել շահառուների շուրջ 98 տոկոսը: Ներդրվել է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը,որով բուժօգնություն է ստացել 1400 քաղաքացի:

Հաշվետու տարում շարունակվել են երեխաների, ինչպես նաեւ մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանմանն ուղղված ծրագրերը: Արձանագրվել է մայրական եւ մանկական մահացության դեպքերի զգալի կրճատում: Ներդրվել է նորածինների սրտի կրիտիկական արատների սկրինինգային ծրագիրը: 0-22 տարեկան տարիքային խմբի շուրջ 700 հաշվառված ինսուլինակախյալ երեխաների եւ երիտասարդների կյանքի որակն ու բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մեկնարկել է «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագիրը, որի շրջանակում 2015-2019 թթ. ընթացքում անվճար կտրամադրվեն ինսուլինային անալոգներ եւ ինսուլինային գրիչ-ներարկիչներ: Սոցիալապես անապահով ընտանիքների անպտղության խնդրի հաղթահարմանն ուղղված «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն 80 անպտուղ զույգ հետազոտվել եւ բուժվել է պետպատվերի շրջանակում (ՀՀ պետբյուջեից հատկացվել է 78 մլն ՀՀ դրամ):

Հաշվետու տարում շարունակվել է Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացումը, սեզոնային գրիպի կանխարգելման ծրագրի շրջանակում կատարվել են մի շարք միջոցառումներ: ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթեցմամբ ընդունվել են «Դեղերի մասին» ՀՀ օրենքը եւ հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը:

Վարչապետի պահանջով 2015 թ. կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաեւ ՀՀ առողջապահության նախարարության կառավարման ոլորտում գտնվող մարմինների ղեկավարները՝ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանը եւ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հակոբ Թոփչյանը: Հովիկ Աբրահամյանը հորդորել է զեկուցողներին աշխատել թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքներով՝ հաշվի առնելով նշված բնագավառներում կոռուպցիոն ռիսկերի առկայության հնարավորությունը:

Ամփոփելով հաշվետվության արդյունքները՝ կառավարության ղեկավարը դրական է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության 2015 թ. գործունեությունը: Վարչապետը նախարարության թիմի ուշադրությունը հրավիրել է ՀՀ մարզերում պետական պատվերի տեղադրման գործընթացի թափանցիկության եւ հասցեականության խնդրի վրա, որպեսզի ՀՀ պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները ծախսվեն արդյունավետ եւ նպատակա յին: Հովիկ Աբրահամյանը նաև կարևորել է դեղերի որակի, ինչպես նաև գրանցման գործընթացի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:

Մոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել է