Ֆինանսների նախարարության Դիլիջանի ոսումնական կենտրոնը շահագործման կհանձնվի 2016-ի սեպտեմբերին
ՀասարակությունՀՀ կառավարությունը Ֆինանսերի նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը վարչական սարքավորումներով ապահովելու նպատակով հատկացնելու է 50 մլն 800 հազար դրամ:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 18-ի նիստի օրակարգում:
Գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից:
ՀՀ ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնի շահագործման հանձնումը նախատեսված է 2016 թվականի սեպտեմբերին: Ուսումնական կենտրոնի բնականոն շահագործումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական սարքավորումներ` զանազան կահույք, համակարգիչներ և այլն:
Դիլիջանի ուսումնական կենտրոնը Ֆինանսների նախարարության ուսումնական գործընթացին կհաղորդի նոր որակ: Այդ կենտրոնը բացառիկ կլինի տարածաշրջանում, իսկ միջազգային կարգավիճակ ստանալու դեպքում` այն կրթօջախ կդառնա նաև այլ երկրների ոլորտի մասնագետների համար:
Ուսումնական գործընթացը կկազմակերպվի նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ: Դիլիջանի ուսումնական կենտրոնում աշխատակիցներն առավել խորացված կրթություն կստանան: