Դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններ թիվն աճել է մինչև 21- ը
Հասարակություն«Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա են մուտք գործել նոր ավիաընկերություններ, ինչպես նաև վերադարձել են նախկինում շուկան սպասարկողները. Qatar Airways, Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East Airways, S7 Airlines, LOT: 2015թ. թռիչքների հաճախականությունը 2013թ. համեմատ աճել է 3%-ով, իսկ ուղևորոհոսքը` 11%-ով:
2015թ. դեկտեմբերի վերջի դրությամբ, դեպի Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերություններ թիվը կազմել է 21: Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ 2015 թ. ընթացքում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կատարված հիմնական աշխատանքների՝ կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կայացած քննարկման ժամանակ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը տեղեկացրել է, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) համապատասխան փաստաթղթերով սահմանված չափանիշների հիման վրա մշակվել և կառավարության կողմից հաստատվել է Թռիչքների անվտանգության պետական ծրագիրը: ԻԿԱՕ-ի Թռիչքների անվտանգության վերահսկողության ունիվերսալ ծրագրի (USOAP) շրջանակներում 2015 թվականին Ի ԿԱՕ-ի կողմից անցկացված աուդիտի արդյունքում՝ տարբեր ուղղություններով (օրենսդրություն, կազմակերպություն, անձնակազմի վկայագրում և ուսուցում, շահագործում, թռիչքային պիտանիություն, պատահարների և միջադեպերի քննություն, աէրոնավիգացիոն ծառայություններ, աէրոդրոմներ և վերգետնյա միջոցներ) ցուցանիշները բարձր են միջին համաշխարհային ցուցանիշներից: