Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, փետրվարի 17-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագր ված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 8, խարդախության 5 և յուրացման 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։