Արմեն Մուրադյանն անդրադարձավ վարչապետի բողոքների վերաբերյալ մամուլի հրապարակումներին
ՀասարակությունԿառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, որ ՀՀ վարչապետը դժգոհել է պետպատվերով բուժօգնության հետ կապված բողոքների ավելացման առումով և նշել, որ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են իրականացն ելու:
«Երեկ հաշվետվություն է եղել և մեր աշխատանքը գնահատվել է բավարար: Եղել են որոշակի խնդիրներ, առաջարկներ»,-ասաց Մուրադյանը՝ ավելացնելով, որ այժմ քննարկվում են ինստիտուցիոնալ սկզբունքների հիման վրա ոլորտում օպտիմալացում իրականացնելու հետ կապված հարցերը:
«Կան տարիների ընթացքում կուտակված խնդիրներ, և մենք փորձում ենք այդ խնդիրները նախ վերլուծել ըստ կարիքների և խմբավորել, իսկ դրանից հետո փորձել դրանց հետ կապված ֆինանսական մեխանիզմներ մշակել: Յուրաքանչյուր երկրում անկախ ֆինանսական մեխանիզմներից, առողջապահական ոլորտում միշտ լինում են դժգոհություններ, սոցիալական լարվածություն»,- ասաց Մուրադյանը: