Արմեն Աշոտյանը նոր հրաման է ստորագրել
ՀասարակությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, որով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են մի շարք կազմակերպություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, համաձայն հրամանի, երաշխավորվել են «Կրթության ազգային ինստիտուտ»-ը, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիան, «Կրթության առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ»-ը, «Մաստեր Սթայլ» ընկերությունը, «Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարան&raq uo;-ը:
Հրամանի համար հիմք է հանդիսացել մրցութային հանձնաժողովի եզրակացությունը: