Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
ՀասարակությունՀանրապետության առանձին շրջաններում փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, փետրվարի 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 25-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ին սպասվում է անձրև, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, փետրվարի 24-ին` +10, փետրվարի 25-26-ին` +14, փետրվարի 27-ին` +15 աստիճան: