Բակո Սահակյանը Կիմ Բակշիին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
ՀասարակությունՆախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրի համաձայն, Արցախի մշակութային ժառանգության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար եւ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հայագետ Կիմ Բակշին պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: