Արմեն Երիցյանը կատարել է նոր նշանակումներ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով փետրվարի 24-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշանակումները կատարվել են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական ծառայության կազմակերպման վարչություններում, Ճգնաժամային կառավարման ազգային և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոններում, ինչպես նաև Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում: