Նորամարգում տղամարդու սպանության կասկածանքով կան բերմա ենթարկվածներ
ՀասարակությունՈստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 22-ին` ժամը 22.30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի վերջնամասում գտնվող ջրատարում այրված դիակ կա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբ երվածը Գարիկ Արզունյանի դին է: Պարզվել է նաև, որ Գարիկ Արզունյանին սպանել և դին այրել են:
Հանցագործությունը բացահայտվել է: Սպանության կասկածանքով կան բերման ենթարկվածներ: Քննությունը շարունակվում է:
Ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Գարիկ Հուսիկի Արզունյանը, որը փետրվարի 11-ին դուրս էր եկել տնից և նրա գտնվելու վայրն անհայտ էր: