Խաժակ Աղաբեկյանը կնշանակվի Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Խաժակ Աղաբեկյանը` երեք ամիս փորձաշրջանով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության փետրվարի 25-ի նիստի օրակարգում:
Հարցը զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Խաժակ Աղաբեկյանը մինչ այս նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր: