Բարեգործական հիմնադրամի աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը պարենով օգնում է 500 ընտանիքների
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ 500 կարիքավոր ընտանիքներ`միայնակ տարեցներ, բազմազավակ և բազմանդամ ընտանիքներ, ստանում են պարենային աջակցություն: Համաձայն պարենամթերքի բաշխման ժամանակացույցի, այս գործընթացը կիրականացվի ամեն օր` երկուական վարչական շրջաններում և կընթանա մինչև մարտի 3-ը ներառյալ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքում պարբերական բնույթ են կրում սոցիալապես անապահով ընտանիքներին համար իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները: