Կառավարությունը վերացնում է ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները
ՀասարակությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կառավարության նիստի օրակարգ մտցվեց լրացուցիչ հարց՝ ԵՏՄ երկրներից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ:
«Այս ամսվա ընթացքում հանրային քննարկման առարկա է դարձել ԵՏՄ երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման խնդիրը: Այն ԵՏՄ համար նոր չէ: Ղազախստանում նույնպես գործել է նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից: Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունն անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ իր գործընկերների հետ՝ առևտրի հիմնական խոչընդոտ հանդիցասող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ հարցը ՀՀ նախագահի հետ քննարկելով՝ որոշել են վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը: