Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
ՀասարակությունՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 25-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:
Այս մասին տեղեկացրին Հ Հ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից։