Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկել 3 ակտիվիստի
ՀասարակությունՀՀ ոստիկանությունը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա իրականացրած 3 ակտիվիստների բերման է ենթարկել Արաբկիրի բաժին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից, ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով:
Ակտիվիստներն ակցիա էին անցկացում` ի պաշտպանություն կալանավորված ակտիվիստ Վարդգես Գասպարիի:
Փետրվարի 24-ի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկել 10 ակտիվիստի, ովքեր մի քանի ժամ անց ազատ էին արձակվել: