Հայաստանում ընդլայնում են դատապարտյալների կապի հնարավորություններն ընտանիքի աշխարհի հետ
ՀասարակությունՔրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ի հայտ եկած խնդիրները վերացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած՝ «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններով կընդլայնվեն դատապարտյալների կապի հնարավորություններն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ, կբարելավվի տեսակցությունների տրամադրման և անցկացման գործընթացը, ինչպես նաև կկանոնակարգվեն ծառայության ընթացքում ի հայտ եկած չկարգավորվող հարաբերությունները:
«Տեսակցությունների տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման և դրանց ընթացքի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել տեսակցող անչափահաս անձանց թվաքանակը»,- ասաց նախարարը: