Կառավարությունը հավանություն տվեց Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանությու
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է ռազմական նշանակության արտադրանքի մա տակարարում, նորոգում, արդիականացում, շահագործում և տեխնիկական սպասարկում, ռազմական նշանակության թույլատրված արտադրատեսակների արտադրության կազմակերպում, արտադրանքի հետազոտում և մշակում: Իրականացվելու է նաև մատակարարման համար նախատեսված ռազմական արտադրանքի որակի հսկողության ապահովում, մասնագետների և տեխնիկական անձնակազմի ուսումնական հաստատություններում պատրաստում:
Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն հայկական և չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում առանձին պայմանագրերի կնքմամբ: