Գասպարին այսօր տանը կգիշերի
ՀասարակությունԱյսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել Վ. Գասպարիի պաշտպանի՝ նրան կալանավորելու մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից փետրվարի 19-ին կայացրած որոշման դեմ ներկայացված բողոքը:
Այսպիսով՝ Վերաքննիչ դատարանի որոշմամաբ վերացվել է Վարդգես Գասպարիի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, ինչը ենթադրում է որ նա պետք է անհապաղ ազատ արձակվի:
Գասպարիի պաշտպանը Orer.am-ին փոխանցեց, որ այս պահին սպասում են, որ իրենց տրամադրվի կալանքից ազատման մասին ակտը, որից հետո նրանք կմեկնեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` հասարակական գործչին ազատ արձակելու հարցի հետ կապված մնացած թղթաբանական հարցերը կազմակերպելու և նրան այնտեղից դուրս բերելու համար:
Ա.Գ.