Ոստիկանությունը հետախուզում է հարկերից չարամտորեն խուսափող Սերգեյ Մելքոնյանին
ՀասարակությունՈստիկանության Սևանի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի և 193 հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) հատկանիշներով հետախուզվում է 1974 թ. ծնված Սերգեյ Գագիկի Մելքոնյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, ոստիկանությունը խնդրում է բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն ունեն Ս. Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ, զանգահարել 010-59-06-07, 0261-2-20-02, 0261-2-20-21, 1-02 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է: