Արցախի ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական եկեղեցու դերը պետականության և եռամիասնության ամրապնդման տեսանկյուններից
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը կարեւորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման եւ հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ: