Տրամվայը վերադարձել է Վաշինգտոնի փողոցներ
ՀասարակությունԱվելի քան կես դար անց Վաշինգտոնում տրամվայի ուղի է գործարկվել: Այսպիսով այս տրանսպորտը, որին դեռեւ 1962 թվականին փոխարինեցին ավտոբուսները, վերադարձել է ԱՄՆ մայրաքաղաքի փողոցներ:
Շուրջ 4 կմ երկարությամբ հատվածում 8 կանգառ կա: Տրամվայն աշխատելու է 15 րոպեն մեկ, մինչեւ գիշերը ժամը 2-ը: Կես տարի երթեւեկությունն անվճար կլինի, մինչեւ տեղական իշխանությունները սակագին սահմանեն:
Ռադիո Մայակի հաղորդմամբ, ուղին կառուցել են ավելի քան 10 տարի: Նախագծի արժեքը գերազանցել է 200 մլն դոլարը: