Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 28-ին` ժամը 11.32-ին, ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հեևանքով ավտոճանապարհը փակ է: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ:
Տեղում պարզվել է, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 150 քմ), որի արդյունքում մոտ 30 մ ճանապարհահատվածը դարձել է անանցանելի: Հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածից հեռացրել են քարաբեկորները, իսկ «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրել են. երթևեկությունը վերականգնվել է: