Ռուսական էստրադայի աստղերը համերգ կտան Սիրիայում
Հասարակություն«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Լաթաքիայի «Հմեյմիմ» ռուսական ավիաբազայում նախատեսվում է Ռուսաստանի ՊՆ-ի Կենտրոնական ռազմական նվագախմբի համերգը:
Համերգին կմասնակցեն Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովը, Ելենա Վաենգան: Ռուսաստանի իշխանությունները նշել են, որ սա կլինի Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարությունների արժանի եզրափակում: