Ադրբեջանը հանգստյան օրերին Արցախի ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց
ՀասարակությունՂարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:
Ինչպես տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և խիստ անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների: