Անհայտ անձինք հրազենային վնասվածքներով երիտասարդին թողել են հիվանդանոցի բակում ու հեռացել
Հասարակություն«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում փետրվարի 29-ի առավոտյան մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասնվածնքերով երիտասարդի են թողել ու հեռացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Ռոբերտ Օրհուսյանը:
«Առավոտյան բժշկական կենտրոնի բակում թողել են հրազենային վնասվածքներով երիտասարդին ու հեռացել: Նրա վիճակը ծանր է, միացված է արհեստական շնչառության սարքին»,- նշեց Օրհուսյանը:
Նա հավելեց, որ անմիջապես ահազանգել են ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցներն արդեն ժամանել են բժշկական կենտրոն: