Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են
ՀասարակությունՀՀ տարածքում փետրվարի 29-ի ժամը 13.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: