Մայրաքաղաքում կկազմակերպվեն տեղային շաբաթօրյակներ
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում նախորդ շաբաթ 40 վարչական արձանագրություն է կազմվել: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետամուտ լինել արձանագրությունների հիմնավոր և պատշաճ կազմմանն ու հետագա ընթացքին:
Շարունակվում է հսկողությունը «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև Ավան և Էրեբունի վարչական շրջաններում կատարվող սանիտարական մաքրման աշխատանքների նկատմամբ: Հանձնարարվել է կազմակերպել տեղային շաբաթօրյակներ՝ բակային տարածքներն ու փողոցները ձմռան ընթացքում կուտակված աղբից մաքրելու համար: