Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է
ՀասարակությունՀՀ տարածքում մարտի 1-ի ժամը 13.00-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: