Գալուստ Սահակյանի ինքնազգացողությունը լավ է, և նա անցնում է աշխատանքի
ՀասարակությունՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ, և նա արդեն ի վիճակի է անցնելու աշխատանքի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ազգային ժողովի նախագահի ինքնազգացողությունը եղել և մնում է լավ: Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի»,- գրել է Բաբայանը: