Երևանում բնակարան է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 1-ին` ժամը 15.08-ին, ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 5 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 52-րդ բնակարանում (պատկանում է Ա. Պ.-ին): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.22-ին, մարվել` 15.28-ին: Բնակարանի պատշգամբում այրվել են կենցաղային իրեր` 4 քմ , 1 պատուհան` մասամբ: