«Հյուսիս-Հարավ» ծրագրի դեմ գյուղացիների բողոքի ակցիան թյուրըմբռնման հետևանք է. Արթուր Սարգսյան
Հասարակություն«Հյուսիս-Հարավ» ծրագրի դեմ կազմակերպված գյուղացիների բողոքի ակցիան թյուրըմբռնման հետևանք է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հյուսի-Հարավճանապարհային միջանցքիներդրումային ծրագրիիրականացմանկազմակերպություն» ՊՈԱԿ-իգլխավոր գործադիր տնօրենԱրթուր Սարգսյանը:
«Գյուղացիների մոտ տեղեկացվածության պակաս կար: Նրանց թվացել էր, թե նախատեսված վերգետնյա անցումները չեն կառուցվելու: Իրականում, խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է: Որոշում է կայացվել կամուրջներ կառուցել Մարմարաշեն, Բուրաստան, Դալար համայնքների հատվածներում: Նախագծերը պատրաստվել են, տենդերները հայտարավել են, արդեն ամփոփման փուլում են, պարզապես գյուղացիները տեղյակ չէին, թե գործն ինչ ընթացքում է»,-ասաց Արթուր Սարգսյանը: Նրա խոսքով, մարտի կեսերից սկսվելու են կամուրջների կառուցման շինաշխատանքները: Մինչ շինաշխատանքներÕ « սկսելը, ժամանակավոր լուծում է տրվելու: Ճանապարհային հատվածներում նշաններով երթևեկության արագությունը որոշակի կսահմանափակվի, մինչև կամուրջները կկառուցվեն: Անցմավ տեղ է բացվելու նաև անասունների և տեխնիկայի համար:
Արթուր Սարգսյանը նշեց, որ իրենց մասնագետներն արդեն եղել են Մարմարաշեն գյուղում և բնակիչներին իրազեկել են ծրագրի ընթացքի վերաբերյալ: Ընթացիկ տարում 3 նոր կամուրջների կառուցումից բացի, նորոգվելու են «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածում առկա 7 անցումները: